Ի՞նչ է համատեղ գործունեության պայմանագիրը և ինչպե՞ս ճիշտ կնքել այն

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարգավորելով համատեղ գործությունեության ինստիտուտը, հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին իմանալ այն կարևորագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են իմանալ համատեղ գործունեության պայմանագիր կնքելիս:

Այսպիսով, 1026-րդ հոդվածը սահմանում է, որ համատեղ գործունեության պայմանագրով երկու կամ ավելի անձինք (մասնակիցները) պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար:

Ձեռնարկատիրական գործունեության համար կնքված համատեղ գործունեության պայմանագրի կողմեր կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և (կամ) առևտրային կազմակերպությունները և (կամ) գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները:
Համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Իսկ 1038-րդ հոդվածը նշում է թե ինչ է պարունակում իր մեջ այս պայմանագիրը: Համատեղ գործունեության պայմանագրում պարտադիր պետք է նշվեն պայմանագրի կողմերը, նրանցից յուրաքանչյուրի կողմից ներդրվող ավանդի (գույք կամ գույքային իրավունք կամ այլ ներդրման) տեսակները, արժեքը, դրանց դրամական գնահատման չափը, ավանդի օգտագործման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող և մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումը (պայմանագրով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույք նախատեսված լինելու դեպքում) իրականացնող անձինք և նրանց անձնագրային տվյալները, շահույթի բաշխման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի փոփոխման կարգը, ինչպես նաև օրենքով սահմանված ու կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել