«Եկեք խելք-խելքի տանք, հասկանանք, խնդիր կա՞ խաբելու, թե՞ չէ». Նախարարը ՀԿ-ներին

Այսօր Եվրամիության ֆինանսավորմամբ և Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի քննարկումը:

ՀԿ-ների մասին օրենքի նախագծի քննարկումը Արդարդատության նախարար Հովհաննես Մանուկյանը սկսեց մի շարք ՀԿ-ների քննադատելով. «Ցավոք սրտի, ստացվում է այնպես, որ միշտ քննադատելիս բոլորը ներկա են և պատրաստ են ինչ-որ բան ասելու, բայց երբ գործը հասնում է աշխատանքին` տոներն են մոտենում, չգիտեմ ինչ-որ ընտանեկան խնդիրներ կան, էնպես չի, որ մենք չունենք այդ ընտանեկան խնդիրները, հատկապես, որ պարոն դեսպանը տարին է ամփոփում (նախարարը նկատի ունի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեային – Գ.Թ.), շատ զբաղված է, բայց համատեղում է»:

Նախարարը նշեց, որ այս օրենքի փոփոխությունները բավականին երկար ժամանակ են քննարկվում. «Շատ ՀԿ-ներ մեծ հույսեր էին կապում այս փոփոխությունների հետ, բայց տարօրինակն էլ այն է, որ երբ այս խնդիրը դարձավ հայեցակարգ, այնուհետև օրենքի նախագիծ, այն քննադատողները ավելի շատացան: Ես հիշում եմ այդ կասկածամիտ մոտեցումը, որ ասում էին, որ սա չի ընդունվելու: Նույնիսկ մի ՀԿ նախագահ հայտարարություն արեց, որ եթե այս օրենքը ընդունվի, ապա նախարարության թիմի լուսանկարը կկախի իր պատից, ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ մեզ կհաջողվի օպտիմալ կարգավորումներ իրականացնել և այդ օրենքը ունենալ, հետո տեսնել, այդ ՀԿ նախագահն իր խոստումի տերը կլինի, թե ոչ»: Հեվհսննռդ Մանուկյանը նաև մի կատակ հիշեց. «Որի գաղափարը հետևյալն է` ասում են` կարծես թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, բայց չեմ հասկանում, թե որտեղ են խաբում, այսօր եկեք իսկապես խելք-խելքի տանք, հասկանանք, իսկապես խնդիր կա՞  խաբելու, թե՞  չէ: Թե ուղղակի սովոր չենք իրար վստահելու»,- եզրահանգեց պարոն Մանուկյանը:

Այնուհետև Հովհաննես Մանուկյանը, իր խոսքերով` «հումորը թողնելով՝ հումոր», ասաց, որ կառավարության որևէ քաղաքական որոշում առավել արդյունավետ է լինելու, եթե այն անցնում է հանրային քննարկման փուլ: Անդրադառնալով ՀԿ-ների մասին օրենքի նախագծին` պարոն Մանուկյանը շեշտեց. «Այստեղ գործիքներն ու մոտեցումները պետք է լինեն շատ կշռադատված, շատ նուրբ և զգույշ, որովհետև մեր երկրում քաղաքացիական հասարակությունը գտնվում է կայացման փուլում, իսկ այդ կայացման գործընթացքում ոչ կառավարական կազմակերպությունների, Հասարակական միավորումները դերը էական»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել