Ավարտվեց հանրային կառավարման բարեփոխումներին նվիրված սեմինարը. Պրահա

Սույն թվականի նոյեմբերի 3-ից 7-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, ԵՄ Արևելյան գոծընկերության համատեքստում, տեղի ունեցավ տեղական և տարածքային մակարդակներում հանրային կառավարման բարեփոխումներին նվիրված սեմինար, որին մասնակցեցին գործընկերության անդամ վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բոլոռուսի և Մոլդովիայի ներկայացուցիչներ: Սեմինարին բացման խոսքերով հանդես եկան Չեխիայի հանրապետույան արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը և Եվրոպական միության հանձնաժողովի Չեխիայի ներկայացուցչության ղեկավար Յան Միքալը: Պարոն Դրուլակը նշեց, որ Արևելյան գործընկերության հիմնական խնդիրներից մեկը անդամ երկրների միջև փորձի փոխանակումն է. «Այս միջացառումը շատ լավ հնարավորություն է, որպեսզի տեղեկատվություն փոխանակվի ոչ միայն վեց երկրների և ԵՄ-ի միջև, այլ նաև գործընկերության անդամ վեց երկրների միջև»,- շեշտեց նա:

Սեմինարի սկզբում յուրաքանչյուր պետության մասնակից ներկայացրեց տվյալ երկրների տեղական կառավարման ոլորտի բարեփոխումների ներկա զարգացումներն, առկա խնդիրները և մարտահրավերները: Առաջին ներկայացման իրավունքը Հայաստանի պատվիրակությանն էր: Հայաստանի հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Հասմիկ Դանիելյանը: Նա մանրամասնորեն խոսեց հանրային կառավարման ոլորտում առկա հիմնախնդիրների և կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների մասին: Այնուհետև գործընկերության` մյուս հինգ անդամ երկրների ներկյացուցիչները նկարագրեցին սեփական պետություններում առկա խնդիրները: Սեմինարի առաջին օրը մասնակիցները լսեցին տարբեր զեկույցներ նվիրված Չեխիայի Հանրապետության և ԵՄ Արևելյան գոծընկերության ներկա հարաբերություններին, Տեղական կառավարման ոլորտի բարեփոխումների չեխական և Տեղական կառավարման և տեղական ժողովրդավարության պորտուգալական փորձին:

Սեմինարի երկրորդ օրվա առաջին կեսը նվիրված էր տեղական մակարդակում արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հիմախնդիրներին, այդ ոլորտի շվեդական և չեխական փորձին: Օրվա երկրորդ կեսին մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ էլեկտրոնային Կառավարման Ավստրիայի առաջավոր փորձին և Չեխիայի Հանրապետության էլեկտրոնային Կառավարման քաղաքականություններին:

Սեմինարի երրորդ օրը սկսվեց տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների մասնակցության չեխական փորձի, առկա խնդիրների և զարգացման ուղենիշների, ինչպես նաև տեղական ընտրությունների կազմակերպման առանձահատկությունների ներկայացմամբ: Չեխական հայտնի ՀԿ-ները հանդես եկան այս ոլորտին առնչվող զեկույցներով: Օրվա երկրորդ կեսին Եվրոխորհրդի, ԵՄ ռեգիոնների կոմիտեի և Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի մասնակցությամբ քննարկվեցին միջազգային համագործացության ոլորտի հարցերը:

Միջոցառման չորրորդ օրը սեմինարի մասնակիցները այցելեցին չեխական երկու քաղաքների՝ Կուտնա Հորայի և Պարդուբիցեի քաղաքապետարներ: Այստեղ նրանք ծանոթացան նշյալ մարմինների հաջողության օրինակներին:
Միջոցառման վերջին օրը քննարկվեցին ազգային մակարդակում համագործակցության, ԵՄ և տեղական իշխանություններ փոխհամագործակցության և օժանդակության հարցերը:

Միջոցառումը կազմակերպել էր Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Միջոցառմանը հայկական պատվիրակության կազմում մասնակցում էին երկուական ներկայացուցիչներ ՀՀ կառավարության աշխատակազմից և Տարածքային կառավարման նախարարությունից, մեկ ներկայացուցիչ՝ ՀԵԻԱ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել