Վարորդներ զգուշացե՛ք 350 հազար դրամ տուգանվելուց

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում 126-րդ հոդվածի 7-րդ մասով վարորդ ՃՈ տեսուչի կողմից կարող է տուգանվել 350 հազար դրամի չափով:

Այս տուգանքի կենթարկվեն այն վարորդները, ովքեր տրասնպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, չունենալով ՏՄ վարելու իրավունք և զուգահեռ խախտելով օերնսգրքի 126-րդ հոդվածի երրորդ կամ հինգերորդ մասերը:

Դրանցից առաջինը տուգանք է սահմանում այն վարորդների համար, որոնց արյան, մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութ է պարունակել, իսկ 5-րդը, մասնավորապես սահմանում է հետյալ խախտումը` երբ վարորդը տուգանվել է 126-րդ հոդվածի 3 մասերից մեկով (ալկոհոլ կամ թմրանյութի ազդեցության տակ վարելու, ինչպես նաև զննություն անցնելուց խուսափելու համար), ու նույն խախտումը կրկին կատարել է մեկ տարվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել