Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ցանկություն ունի մասնավոր սեկտորում իր աշխատանքը շարունակել, հետագայում նույնպես կհամագործակցի մեզ հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար», – նշեց Հովիկ Աբրահամյանը:
Արմեն Գևորգյանը հավելեց, որ շնորհակալ է իր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար. «Անչափ զգացված եմ՝ ըմբռնումով մոտենալու առաջարկությանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին»: