Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է՝ դատական գործընթացի վրա ազդեցություն ունենալու կասկածանքով:

Այս մասին տեղեկացնում է BBC.com-ը:

Սարկոզիին ձերբակալել են Փարիզի մոտ գտնվող Նանտեր քաղաքում: Պարոն Սարկոզիին հարցաքննել են քարոզարշավի ֆինանսավորման գործի հետաքննության մասին դատավորից տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ:

Վերջին զարգացումները դիտարկվում են որպես պարոն Սարկոզիի 2017 թ-ի նախագահության հավակնություններին խանգարող դեպքեր:

Հետաքննողները փորձում են հասկանալ՝ արդյոք Սարկոզին բարձրաստիճան դատավոր Ջիլբերտ Ազիբերտին Մոնակոյում հեղինակավոր դեր չի խոստացել ՝ անօրինական քարոզարշավի ֆինանսավորման արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու դիմաց:

Երկուշաբթի օրը վարչական դատարանի դատավոր պարոն Ազիբերտին կանչել են հարցաքննության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել