Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է Զոհրաբ Մնացականյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին` ազատելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- գրված է հրամանագրում:
Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում համակարգում էր Եվրոմիության հետ Հայաստանի ասոցացման աշխատանքները: