Արմեն Բեկթաշյանը նշանակվեց

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. մարտի 20-ի հրամանագրով Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դատավոր:

ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մարտի 24-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավորներին ու աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ դատավորին:

Նշենք, որ ավելի վաղ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արմեն Բեկթաշյանն արժանացել էր  մարզերի դատարաններից քրեական գործեր քննող 2013 թվականի «Տարվա լավագույն դատավոր» կոչմանը: 

 

Լուսանկարը` dataran.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել