Սեպտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը թողնում է Էջմիածին-Արմավիր ճանապարհին՝ կամրջի տակ։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ՝ պահեստատուփով, նռնակներ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափի 293 փամփուշտ:
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։