Ստամբուլում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի շրջանակում սկսվել է երկու երկրների պատվիրակությունների՝ ամբողջական կազմով հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը, հայտնել էր պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկու և Ռուստեմ Ումերովի առանձին հանդիպման մասին: «Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Չիրագան պալատում։ Հանդիպումը տեղի է ունենում դեմ առ դեմ ձևաչափով»,- նշել էր լրատվամիջոցի զրուցակիցը: