Պեսկովը՝ ռուս-հայական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունը «Մայակ» ռադիոկայանին՝ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ․

«Իհարկե, մենք շահագրգռված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխգործակցությամբ։ Եվ, բացի բազմակողմ ձևաչափերից, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել։

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք տեսել ենք տարբեր ուղղություններով հավասարակշռվելու ցանկություն։ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչ է բերում, օրինակ, ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին։ Տեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ համեմատության միջոցով է երևում»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել