Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բաքվում «Sputnik-Ադրբեջան»-ի խմբագրատան խուզարկության ժամանակ ձերբակալվել են Ռուսաստանի ԱԴԾ-ի երկու գաղտնի գործակալներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել խմբագրության աշխատակիցների հետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել ռուսական «Sputnik-Ադրբեջան» գործակալության գրասենյակում։
Դրանից առաջ Ադրբեջանը չեղարկել էր Ռուսաստանում կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումները՝ Եկատերինբուրգում ուժայինների կողմից ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններից հետո։ Նշվում էր, որ ձերբակալությունները կապված են քրեական գործերի հետ, որոնց քննությունն վերսկսել է Քննչական կոմիտեն։
ԶԼՄ-ները հաղորդել էին խուզարկությունների և ադրբեջանական սփյուռքի տասնյակ ներկայացուցիչների ձերբակալության մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երկու անձ «դաժանաբար սպանվել են»։
Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Եկատերինբուրգում Ադրբեջանի մեկ քաղաքացու մահվան պատճառը եղել է «սրտային անբավարարությունը»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ մտահոգված են, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։