Ես կիսում եմ ձեր ցավն այս անիմաստ պատերազմի համար․ Հռոմի պապը դիմել է Ուկրաինայի ժողովրդին

Հռոմի պապը դիմել է Ուկրաինայի ժողովրդին՝ X-ի իր էջում գրառում անելով ուկրաիներենով։

«Ցանկանում եմ արտահայտել իմ զորակցությունը տառապող Ուկրաինային, հատկապես այն ընտանիքներին, որոնք սգում են իրենց սիրելիների կորուստը։ Ես կիսում եմ ձեր ցավն այս անիմաստ պատերազմի համար», – գրել է Հռոմի պապ Լևոն 14-րդը։

Նա ընդգծել է, որ ուկրաինացի ժողովրդի հավատքն այժմ խիստ փորձության է ենթարկվում։

«Հավատալ չի նշանակում ունենալ բոլոր պատասխանները, այլ հույս ունենալ, որ Աստված մեզ հետ է և մեզ կտա Իր շնորհը, որ Նա կասի վերջին խոսքը, և կյանքը կհաղթի մահվանը», – նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել