ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի Հրայր Ղուկասյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ:
Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.
Հրայր Ղուկասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ»:
Հիշեցնենք, որ նախկինում Սերժ Սարգսյանի ռեֆերենտը եղել է Սիրանուշ Սահակյանը, ով վերջերս նշանակվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:
Լուսանկարը՝ ysu.am-ի