2023-2024 թթ․ նոր չափորոշչին համապատասխան դասագրքերի ստեղծման բյուջետային հատկացումների և դասագրքերի քանակի վերաբերյալ Iravaban.net-ը խոսել է բյուջետային հարցերով երիտասարդ մասնագետ Էլենա Հարությունյանի հետ։
Նա նշեց, որ այդ տվյալների ստացման համար դիմել են ԿԳՄՍ նախարարություն, և ըստ պատասխանի նոր չափորոշչին համապատասխան դասագրքերի ստեղծման նպատակով 2023-2024 թթ․-ին իրականացված դրամաշնորհային մրցույթների հիմքով 2023 թվականին դասագրքեր ստեղծող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պետբյուջեի միջոցներից, որպես դրամաշնորհ, վճարվել է 340․5 մլն դրամ:
Տպագրվել է 2-րդ դասարանի 384 հազար 283 օրինակ դասագիրք, որի համար տպարաններին պետբյուջեից վճարվել է 232․3 մլն դրամ: Նշված դասագրքերի փորձաքննությունն իրականացվել է սահմանված կարգով՝ ըստ առարկաների 8 հոգուց ձևավորված փորձագիտական հանձնաժողովների կողմից: Փորձաքննության ավարտից հետո փորձագետներին պետբյուջեից վճարվել է 84․3 մլն դրամ։
«Ըստ պաշտոնական պատասխանի՝ փորձաքննությունից հետո 42 անուն դասագիրք երաշխավորվել են գործածության համար։ 2024 թվականին նոր դասագրքեր ստեղծող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պետբյուջեի միջոցներից, որպես դրամաշնորհ, վճարվել է 478․2 մլն դրամ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։