Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով, գում է РИА Новости-ն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է երկխոսություն հավասար դիրքերից։ Ոչ թե այնպես, որ նրանք մի կողմից սպառնան Իրանին, մյուս կողմից՝ ցանկանան բանակցել։ Եթե բանակցություններ եք ուզում, ապա ի՞նչ իմաստ ունի սպառնալ։ Այսօր Վաշինգտոնը նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ողջ աշխարհին, և այդ պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։