Լավրովն այցով ժամանել է Թուրքիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք, տեղեկացնում է РИА Новости-ն։

Անկարա կատարած այցից մի քանի օր առաջ նախարարը եղել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, որտեղ G20 նախարարական համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների արդյունքները, Ուկրաինայի և Սիրիայի շուրջ բանակցային գործընթացները։

Ակնկալվում է, որ Լավրովը կշարունակի քննարկել միջազգային իրավիճակի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել