Թուրքիան հասկանում է Ադրբեջանի «արդարացի» մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ֆիդանը Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ կարևոր քայլ է համարել։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ տեղեկացված է սահմանների սահմանազատման գործընթացի մասին՝ հետաքրքրություն հայտնելով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում։