Ի՞նչ գույքեր և եկամուտներ են հայտարարագրել Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը

Iravaban.net-ը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ ԿԿՀ-ին ներկայացված գույքերի և եկամուտների  վերջին հայտարարագիրը։

Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները

Հովիկ Աղազարյանը համատեղ բնակվում էր կնոջ՝ Մարգարիտ Աղազարյանի (հիշեցնենք՝ Աղազարյանի կինը վերջերս հեռացավ կյանքից), և որդու՝ Հովսեփ Աղազարյանի հետ։

Անշարժ գույք

Պատգամավորը ներկայացրել է հողամաս, որը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։ Այն գտնվում է Արարատի մարզի Սուրենավան գյուղում։

Հայտարարագրված է նաև համատեղ սեփականության իրավունքով բազմաբնակարան բնակելի շենք՝ Երևանում։

Տարվա վերջում նշված տվյալները փոփոխության չեն ենթարկվել։

Տրանսպորտային միջոց

Հովիկ Աղազարյանը հաշվետու տարվա ընթացքում ներկայացրել է 2012 թվականին թողարկված CHEVROLET մակնիշի ավտոմեքենա։

Կանխիկ դրամ

Տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամը կազմել է  6,000,000, տարվա վերջում նշված գումարը դարձել է 3,000,000 դրամ։

Հաշվետու տարվա եկամուտներ

Պատգամավորը Ազգային ժողովից ստացել է եկամուտ՝  10,751,710 դրամի չափով։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ

Բանկերից մեկում փոխառությամբ վերցված գումարի չափը կազմել է 9,430,000 դրամ։

Վարկի մայր գումարի մնացորդը տարբեր բանկերում կազմել է՝ 1,427,450 դրամ, 20,702,824 դրամ, 642,530 դրամ,  2,899,918 դրամ։

Վարկի մայր գումարի մնացորդի չափը մի քանի բանկերում միասին կազմել է  25,672,722 դրամ։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանը վերջերս հայտնեց, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել և այն անվանել «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ)։ Կուսակցության անդամ է լինելու նաև պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Ներկայացնում ենք նաև Հակոբ Ասլանյանի գույքերի և եկամուտների հայտարարագիրը։

Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները

Հակոբ Ասլանյանը համատեղ բնակվում է կնոջ՝ Ալվարդ Խաչատրյանի հետ։

Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք

Պատգամավորը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով բազմաբնակարան բնակելի շենք՝ Երևանում, որը ձեռք է բերել 1986 թվականի հուլիսի 1-ից։

Բանկային ավանդներ

Բանկերից մեկում ներկայացված է 1,000,000 դրամի չափով ավանդ, մեկ այլ բանկում՝ 6,000 դոլարի չափով։ Տարվա վերջում այդ գումարները չեն փոփոխվել։

 Կանխիկ դրամ

 Տարվա սկզբում Ասլանյանի մոտ առկա կանխիկ դրամը կազմել է 1,000,000 դրամ։ Տարվա վերջում գումարի չափը նույնն է մնացել։

Հաշվետու տարվա եկամուտներ

Ազգային ժողովի կողմից պատգամավորը եկամուտ է ստացել  10,751,710 դրամի չափով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից կենսաթոշակ է ստացել  825,000 դրամի չափով։

Պատգամավորի ընդհանուր եկամուտները կազմել են  11,576,710 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ

Վարկի մայր գումարի մնացորդի չափը նշված ժամանակահատվածի դրությամբ կազմել է 400,000 դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել