ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է կուսակցություն հիմնադրելու մասին: Պատգամավորն այդ հայտարարությունն արել է ֆեյսբուքի իր էջում:
«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»- ՄԱՍԿ»,-գրել է նա՝ նշելով, որ հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարվի 2025 թվականի հունվարի 3-ին։