Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման հետաքննության վերջնական զեկույցը կհաստատվի ոչ ուշ, քան երեք տարի անց։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են հանրապետության տրանսպորտի նախարարությունից։
Աղբյուրը հայտնում է նաև, որ Քննչական հանձնաժողովի անդամ, Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Kazinform գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հետաքննության նախնական կամ միջանկյալ արդյունքները պատրաստ կլինեն 30 օրվա ընթացքում։