Թբիլիսիում բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի

Թբիլիսիում բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի։

Միգրացիոն վարչությունը Վրաստանից վտարել է 25 օտարերկրյա քաղաքացիների, ովքեր 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին մասնակցել են Թբիլիսիում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ցույցերին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ արտաքսման ընթացակարգի շրջանակներում արտաքսված օտարերկրյա քաղաքացիներից մի քանիսն ինքնակամ լքել են Վրաստանը, ոմանք էլ բռնի կերպով հեռացվել են երկրից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել