Jeju Air Boeing 737-800-ը Բանգկոկից Մուան թռչում էր 175 ուղևորներով և անձնակազմի վեց անդամներով, հայտնում է Yonhap-ը:
Տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ չբացելով շասսին, ինքնաթիռն անցել է վայրէջքի գոտու երկայնքով, բախվել արգելապատնեշին և բռնկվել։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը բախվել է թռչուններին, հայտնում է CNN-ը։ Վայրէջքից երկու րոպե առաջ օդաչուն աղետի ազդանշան է ուղարկել, նշում է հեռուստաալիքը։
Ինչպես նշում է Yonhap-ը, երկու մարդ է փրկվել՝ մեկ ուղևոր և բորտուղեկցորդուհի։
Լուսանկարը՝ Reuters-ի։

