Սալոմե Զուրաբիշվիլին չի լքել նախագահական նստավայրը

Սալոմե Զուրաբիշվիլին չի լքել նախագահական նստավայրը․ դեկտեմբերի 29-ին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը

Նախագահը տեսաուղերձ է ձայնագրել։

«Ողջույններ Օրբելիանի պալատից. ես այստեղ եմ, և կմնամ, կգիշերեմ այստեղ: Վաղը առավոտյան ժամը 10-ին սպասում եմ ձեզ (ցուցարարներին) Օրբելիանի պալատում, և այստեղից կասեմ, թե ինչ գործողություններ ենք կատարելու։ Ես ձեզ կասեմ, թե ինչպիսին են լինելու հաջորդ օրերը և ինչպիսին են լինելու հաղթանակի օրերը»:

Նշենք՝ Վրաստանի նոր նախագահ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին։ Արարողությունը տեղի կունենա խորհրդարանում։

Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում «Վրացական երազանք»-ի կողմից ընտրված նորընտիր նախագահին և ասում է, որ չի պատրաստվում հեռանալ, սակայն կոնկրետ ծրագրերի մասին դեռ չի խոսել։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Զուրաբիշվիլիին քրեական հետապնդում է սպառնում, եթե նա չլքի պետության ղեկավարի նստավայրը։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել