Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ:
Հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր:
Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում: Նա ևս մեկ անգամ խորապես ցավակցել է զոհերի հարազատներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Հայտնում են, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության երկու աշխատակից գտնվում են Գրոզնիում, որտեղ աշխատում են ՌԴ Պետական դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի համապատասխան ծառայությունները սերտորեն համագործակցում են Ակտաուի շրջանում աղետի վայրում։