Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին

Երեկ 12 նախարարներ նշանակվեցին իրենց պաշտոններում՝ այսպիսով ավարտելով հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձևավորումը: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն․ փոխանցում է TACC-ը։

Նա հայտնել է, որ Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։

«Տեղեկացնում եմ, որ երեկ նշանակվել են 12 նախարարներ՝ այսպիսով ավարտեցինք հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձեւավորումը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ դեկտեմբերի 14-ին տեղի կունենան Վրաստանի նախագահի ընտրությունները, որից հետո բոլոր սահմանադրական մարմինները կհամալրվեն վրաց ժողովրդի մեծամասնության կամքի համաձայն»,- ասել է Կոբախիձեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել