Մոսկվան հանդես է գալիս միջուկային պատերազմի կանխման օգտին․ Լավրովի հայտարարությունը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան հանդես է գալիս միջուկային պատերազմի կանխարգելման օգտին, դա ավանդական դիրքորոշում է եղել դեռևս Խորհրդային Միության ժամանակներից: Հայտնում է РИА Новости-ն։

«Մենք կողմ ենք, որ միջուկային պատերազմ չլինի: Դեռ խորհրդային տարիներին մենք առաջարկել էինք ԱՄՆ-ին։ Գորբաչովն ու Ռեյգանը միասին հայտարարեցին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և որ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասել է Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել