Ի՞նչ նվեր է ուզել պատգամավոր Էդմոն Մարուքյանի որդին Ձմեռ պապիկից

Փոքր տարիքում Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը սրտի թրթիռով է սպասել Ամանորին:

«Որ փոքր էի, շատ էի սպասում Նոր տարվան, ինձ համար շատ կարևոր տոն էր, հիմա էլ է կարևոր, բայց ոչ այնքան, որքան այն ժամանակ: Որքան մարդը մեծանում է, այնքան հոգսերը շատանում են. երևի դա էլ իր ազդեցությունն է ունենում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը

Նոր տարին ընտանիքով դիմավորելն իրավաբանի համար ավանդույթ է: Ինչպես միշտ` այս տարի էլ է Նոր տարին դիմավորելու Վանաձորում: Արդեն հասցրել է որդուց ստանալ Ձմեռ պապիկին ուղղված նամակը:

«Դետալներով հավաքվող դինոզավր խաղալիք է ուզել: Ձմեռ պապը դեռ փնտրում է այդ խաղալիքը. չգիտի, թե կոնկրետ որտեղից գտնի »,- նշեց նա:

Էդմոն Մարուքյան պատգամավորի` Նոր տարվա հետ կապված ցանկություններն անձնական, ընտանեկան մակարդակից վեր են:

«Ուզում եմ, որ Հայաստանը լինի զարգացած ժողովրդավարական երկիր, բայց բնավ պատրանքներ չունեմ, որ դա Ձմեռ պապն է անելու, դա պետք է անեն ՀՀ քաղաքացիները միասին»:

 

Լուսանկարը` Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել