ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը՝ Հայաստանի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է աշխատանքը Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղությամբ, հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։

«Ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ապահովել, որ Հայաստանի կառավարության աշխատանքը հարմարեցվի Արևմուտքի շահերին, և հասարակական-քաղաքական գործընթացներին տալ հակառուսական բնույթ»,-հաղորդում են կառույցից։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է վերջնականապես վերակողմնորոշել Հայաստանին դեպի զարգացման արևմտամետ ուղղություն՝ Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաների համաձայն։

«ԱՄՆ-ը նախատեսում է արշավ իրականացնել Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը վարկաբեկելու և փող աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած հայերի նկատմամբ «ճնշումների» մասին հայտարարել»,-հայտնում է Արտաքին հետախուզության ծառայությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել