Ադրբեջանցիների դեմ միայնակ մնացած զինվորը․ Տարոնը հրաժարվեց հանձնվել

2022թ. սեպտեմբերին մի հայ զինվորի տեսանյութ տարածվեց համացանցում, որն արհամարհանքով մերժում էր ադրբեջանցիների հանձնվելու առաջարկը ու մինչև կյանքի վերջին ակնթարթը պայքարով հաստատում է հայրենիքի պաշտպանի իր կոչումը: Այդ զինվորը Տարոն Անդրեասյանն էր։

Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում հերոսի հայրն ու մայրը որդու մասին են պատմել։

Պատերազմի լուրը լսելով՝ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում գտնվող Տարոն Անդրեասյանը վերադառնում է Հայաստան ու սեփական ցանկությամբ կամավորագրվում և մասնակցում է արցախյան 44-օրյա պատերազմին։ Մարտական գործողությունների մեկնել է հոկտեմբերի 21-ին։ 2020 թվականին էլ պատերազմի լուրը լսելուց հետո, երբ իմացել է հակառակորդի առաջխաղացման մասին, Տարոնը զանգել է մորն ու ասել. «Ա´յ մամ, էս կռվող չկա՞, որ թուրքը գալիս մտնում է մեր ննջարաններ»: Այդ խոսակցությունից հետո իմացել են, որ հենց հաջորդ օրը Հայաստան է վերադառնում:

«Այդ ժամանակ էլ դե համավարակի սուր շրջան էր, թռիչքները քիչ էին, տոմսերն էլ բավականին թանկ: Հետո այնտեղի ընկերներն էլ պատմեցին, որ փորձել են խոչընդոտել, անձնագիրն են պահել, բայց փնտրել ու գտել է, ինչ էլ արել են, չեն կարողացել Տարոնին կանգնեցնել»,- պատմում է հայրը, Հարությունը։

2022թ. սեպտեմբերի 7-ին հորը Տարոնի ընկերներն են ուղարկում տեսանյութը՝ իրենք արդեն ենթադրում էին, որ այդքան ադրբեջանցիների դիմաց միայնակ ու առանց վարանման կանգնած զինվորը Տարոնն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել