ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ ևս մեկ անգամ Երևանի կողմից փորձ է արվում սեփական մեղքը Ռուսաստանի վրա բարդել։
«Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակն է։ Երևանի քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է գտնել մեղավորների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ նշելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը կանգ է առել սահմանային հսկողության հարցերում Երևանի անզիջողականության պատճառով։ 9-րդ կետով սահմանում էր, որ ռուս սահմանապահները լինեն և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում։
Նա հայտարարել է, թե պաշտոնականը Երևանը հերթական անգամ գործում է Արևմուտքի թելադրանքով։
Տեսանյութը՝ այստեղ։
Երեկ ՀՀ ԱԳՆ խոսնակը ՌԴ ԱԳՆ-ին կոչ էր արել սաբոտաժի չենթարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և նշել, որ Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը: