Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ քննարկել է նրա դեմ կատարված մահափորձը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, գրում է РИА Новости-ն։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թրամփի դեմ մահափորձը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նախագահ Էրդողանը ևս մեկ անգամ դատապարտել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը և շուտափույթ ապաքինման մաղթանքներ հայտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել