Այդ մարդկանցից շատերը ստացել են կացության թույլտվություն, երկարաժամկետ վիզաներ կամ ապաստան այլ երկրներում կամ գոնե դիմել են դրանց համար: Սա խոսում է այն մասին, որ նրանք Ռուսաստան վերադառնալու մտադրություն չեն ունեցել։ Սակայն հստակ չէ, թե հեռացած 666 հազարից քանիսն են վերադարձել, հայտնում է The Bell-ը։
2022 թվականից ի վեր ռուսաստանցիների տեղաշարժի առաջատար երկրների թվում են առանց վիզայի ուղղությունները՝ Հայաստանը (110 հազար մարդ), Ղազախստանը (80 հազար), Վրաստանը (74 հազար):
Ըստ The Bell-ի՝ Իսրայել է տեղափոխվել մոտ 80 հազար ռուս, իսկ ԱՄՆ՝ մոտ 48 հազար։ Ընդ որում, Իսրայելում հնարավոր է հաշվարկել միայն հայրենադարձների ընդհանուր թիվը, սակայն նրանցից ոչ բոլորն են մնացել երկրում։ ԱՄՆ-ում ռուսները զանգվածաբար ապաստան են խնդրում, նշվում է հետազոտության մեջ։
Եվրոպական երկրներից ռուսներն ամենից հաճախ մեկնել են Գերմանիա (36 հազար մարդ), Լատվիա (18 հազար), Իսպանիա (16 հազար) և Նիդեռլանդներ (12 հազար): Եվրամիությունից դուրս Սերբիան առաջատարն է Եվրոպայում՝ մոտ 30 հազար ռուս է գնացել այնտեղ։
2022 թվականի սկզբի համեմատ երկրում թուրքական կացության թույլտվություն ունեցող ռուսների թիվն ավելացել է 28 հազարով։