Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառվել

Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել:

Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ երեկ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել, բերման էին ենթարկվել Ազատյանն ու նրա տեղակալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել