«9 հոգով մի տան մեջ ենք ապրում, վարձը՝ 200․000 դրամ»․ բռնի տեղահանված

Գյուլվարդ Ջիվանշիրյանը տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետությունից։ Նա, ինչպես իր շատ հայրենակիցներ, ունի բազում իրավական խնդիրներ։ Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց նա։

Ընտանիքը բնակվում է վարձակալական հիմունքներով՝ Էջմիածնում, վարձը շատ թանկ է՝ 200․000 դրամ։ 9 հոգով մի տան մեջ են բնակվում։ Ասում է՝ գործ չկա, չեն գտնում։

Տիկին Գյուլվարդի խոսքով՝ տանը փոքր երեխա ունեն, որը մի քանի ամիս է՝ չի ստացել աջակցության ծրագրի գումարը։ Բացի դրանից, ունեն նաև կենցաղային պայմանների տարրական խնդիր, նշում է, որ տանը մահճակալ չկա։

——————–

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել