ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են արել՝ կապված Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

«Միացյալ Նահանգները, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, փաստացի դարձել է հակամարտող կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաարդիական զենքերը, ներառյալ ATACMS տեսակի հրթիռները՝ կասետային մարտագլխիկներով»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Դեսպանին ասվել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները, որոնք ուղղված են խրախուսելու Ուկրաինայի նացիստամետ իշխանություններին, անպատիժ չեն մնա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել