Գերմանիայում լրտեսության կասկածանքով հայեր են ձերբակալվել

Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի քաղաքացիներ: Այս մասին, Bild թերթի փոխանցմամբ, հայտնել է Գերմանիայի դաշնային գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ Մայնի Ֆրանկֆուրտում այսօր երեք տղամարդ է ձերբակալվել։ Ուկրաինայի քաղաքացու անունը Ռոբերտ Ա. է, ՌԴ քաղաքացունը` Արման Ս., ՀՀ քաղաքացունը` Վարդգես Ա.:

Նրանք տեղեկություններ էին հավաքում օտարերկրյա հետախուզական ծառայության համար։ Մասնավորապես, նրանք հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել Ուկրաինայի՝ իրենց թիրախ դարձած քաղաքացին։ Երեքն էլ տեղափոխվել են քննչական մեկուսարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել