Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը, Երեւանի նկատմամբ բոլոր պարտավորությունները ուժի մեջ են մնում, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները մնում են»,- լրագրողներին ասել է նա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո, որին հայկական կողմը չի մասնակցել։
Նրա խոսքով, կազմակերպությունից մնալը կամ դուրս գալը Երեւանի ինքնիշխան իրավունքն է. nա նաև հավելեց, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելու հարցը պետք է ուղղել Հայաստանին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ներառում է Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Հայաստանը։
2024 թվականի փետրվարին Երևանը հայտարարեց ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին։