Հունիսի 13-ին Ստամբուլում գտնվող «Բեյօղլուի Անադոլու» վարժարանում անցկացված միջդպրոցական սպորտային մրցաշարի ընթացքում հայկական կրթական համալիրի ներկայացուցիչների հասցեին ազգային խտրականության դրսևորումներ պարունակող վիրավորանքներ են հնչել:
Մասնավորապես «Getronagan» հայկական վարժարանի և «İTÜ Mesleki» ու «Teknik Anadolu Lisesi» վարժարանների միջև անցկացված ֆուտբոլային խաղի ընթացքում հանդիսատեսները հնչեցրել են «գաղթականներ դու՛րս» վանկարկումները:
Թուրքիայում հրապարակվող «Ակոս» օրաթերթի տեղեկություններով, ուսուցիչների և «Getronagan»-ի ղեկավար անձնակազմի միջամտությամբ իրավիճակը կարգավորվել է, իսկ վարժարանի սաները շարունակել է մասնակցել մրցաշարի շրջանակներում կազմակերպվող խաղերին:
Նշենք, որ 1886-ին հիմնված «Getronagan» հայկական վարժարանը երկար տարիներ մեծ ներդրում է ունենում Ստամբուլի կրթական կյանքում: Այն վերածվել է հայերի կրթական կենտրոնի:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: