«Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ». ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

«ՀԱՊԿ-ը, Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ», – հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօր հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված կառավարությունը ճշգրիտ արել է այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, և հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը:

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք 2021-26 թթ ծրագրում չենք ասել, որ մենք մնալու ենք ՀԱՊԿ-ի անդամ, մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք»,- ասել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել