«Ռուսաստանում զորահավաք չի անցկացվի». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում զորահավաքի անհրաժեշտություն չկա։ Նա պարզաբանել է, որ զորհավաք անցկացնելու ծրագրեր չկան։

«Մենք թշնամուն դուրս ենք մղում այն ​​տարածքներից, որոնք պետք է մեր վերահսկողության տակ դրվեն։ Այս առումով մենք մոբիլիզացիայի կարիք չունենք։

Մենք դա չենք ծրագրում»,- ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ առաջնորդը։

Նա հավելել է, որ 2024 թվականին Հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար պայմանագիր է կնքել 160 հազար մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել