Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու

Այսօր Իրանի նախագահի թեկնածուների գրանցման վերջին օրն է, որի արդյունքում 80 թեկնածու է գրանցվել։

Գրանցման վերջին օրը իրենց թեկնածությունն են առաջադրել Իրանի խորհրդարանի նախագահ, պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ներքին գործերի նախկին նախագահ, պահպանողական Մուստաֆա Փուրմոհամմադին, նախկին փոխնախագահ, բարեփոխական Էսհաղ Ջահանգիրին, Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար, պահպանողական Մեհրդադ Բազրփաշը:

Ավելի վաղ թեկնածություն էին առաջադրել նաև նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։

Թեկնածուների գրանցումից հետո Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը 5 օրվա ընթացքում կստուգի թեկնածուների իրավասությունը և կհաստատի ընտրությանը մասնակցելու հայտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել