Անաստասիա Զավորոտնյուկը մահացել է հոսփիսում՝ ամուսնու գրկում. ռուսական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում

Անաստասիա Զավորոտնյուկը մահացել է 53 տարեկանում. 5տարի շարունակ դերասանուհին փորձարարական բուժման շնորհիվ պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Եվ այս ամբողջ ընթացքում նրա հետ էր ամուսինը՝ Պյոտր Չերնիշևը։ Նա մահացել է նրա ձեռքերում՝ հոսփիսում, փոխանցում է kp.ru-ն։

Դերասանուհին մահից առաջ չի կարողացել շարժվել։ Նա տառապում էր գլխացավերից, որոնք կարող էին մեղմվել միայն ամենաուժեղ ցավազրկողներով։

Նշվում է, որ Անաստասիայի երրորդ ամուսինն իր սիրելիին ապահովել է պատշաճ խնամք և բուժում:

«Իմ հիանալի դայակը» (Моя прекрасная няня) սերիալի աստղի վիճակը կտրուկ վատացել է երկու շաբաթ առաջ։ Մինչ այս արտիստին տեղափոխել էին Քաղցկեղի պետական ​​կենտրոն՝ պրոցեդուրաների։

2023 թվականի վերջին նա բուժման ևս մեկ թանկարժեք կուրս է անցել մասնավոր կլինիկայում։ Սակայն գլիոբլաստոման չի նահանջել։ Սա ամենաագրեսիվ չարորակ ուռուցքներից է, որից մահացել են Դմիտրի Խվորոստովսկին և Ժաննա Ֆրիսկեն։

Հիշեցնենք, որ դերասանուհու հիվանդության մասին հայտնի է դարձել 2019թ.-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել