Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

53 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ «Իմ գեղեցիկ դայակը» հեռուստասերիալի աստղը երկար ժամանակ պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։

Դերասանուհու մահվան մասին տեղեկությունը հայտնվել է Instagram-ի նրա էջում։ Զավորոտնյուկը մահացել է լույս մայիսի 30-ի գիշերը։

«Այս գիշեր, երկար ու ծանր հիվանդությունից հետո, մեր Նաստյան մահացավ»,- գրվել է Զավորոտնյուկի Instagram-ի էջում։

Նշվում է, որ հրաժեշտի վայրն ու ժամը կհայտնեն ավելի ուշ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել