Կարգով մանրամասն սահմանվում է, թե նվերի տնօրինման յուրաքանչյուր եղանակ որ դեպքում է ընտրվելու․ Էլինա Գեղամյան

«Պետության սեփականությունը դարձող նվերների հենց կարգն ենք սահմանում։ Այսինքն, պետական գույքի կառավարման կոմիտեն հաջորդաբար ինչ գործողություններ պետք է իրականացնի գույքի տնօրինման հետ կապված»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը։

Նրա խոսքով՝ նախագծով, որն արդեն ուղարկվել է գործադիրի հաստատմանը, սահմանվել են գույքի ժամանակավոր, պատասխանատու պահպանության հանձնելու կանոնները։ Եթե գույքը շուտ փչացող է, դյուրավառ կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջով, սահմանվել է, որ պետք է լիազոր մարմիններին դիմի, ստանա նվերների մասնագիտական խորհրդատվություն և ապահովի նվերների պահպանումը նշված պայմաններում։

«Կոմիտեն նաև հարցնելու է նվերը ստացած մարմնի կարծիքը՝ մինչև այն տնօրինելը։ Հաջորդական քայլերով նշվում է՝ ինչպես է կատարվելու նվերի տնօրինման գործընթացը»,-նշեց Գեղամյանը։

Կարգով մանրամասն սահմանվում է, թե նվերի տնօրինման յուրաքանչյուր եղանակ որ դեպքում է ընտրվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել