Պոլիտեխնիկի ավագ դպրոցում հնչեց «Վերջին զանգը»

Մայիսի 23-ին տեղի ունեցավ Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 2023-2024 ուսումնական տարվա աշակերտների «Վերջին զանգը»։

Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն իր շնորհավորական խոսքով հանդես եկավ՝ շրջանավարտներին մաղթելով անձնական մեծ երջանկություն, կրթական ոլորտում հաջողություններ և մասնագիտական առաջընթաց։

«Այս երեք տարիների ընթացքում մեր սիրելի աշակերտները Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում ստացել են մրցունակ կրթություն, մանկավարժական հոգատարություն, վերաբերմունք, մտածելու, ստեղծագործելու հատկություն, որպեսզի կարողանան առաջ շարժվել»,-ասաց ռեկտորը։

Նա ընդծեց, որ աշակերտներն այս տարիների ընթացքում սովորել են խնդիր լուծել՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից, այնպիսի խնդիրներ, որոնք առաջ են քաշվել մանկավարժների, ուսուցիչների ու տարբեր ծրագրերի կողմից, և այդ հմտությունը պետք է նրանց առաջ մղի կյանքի մյուս շրջափուլերում՝ տարատեսակ խնդիրների լուծման հարցում։

Այս տարի ՀՀ-ն Իրանի Իսլամական Հանրապետությունում ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 5 աշակերտից բաղկացած խմբում 3 աշակերտներ ներկայացրել են ՀԱՊՀ-ն, և նրանք ևս այսօր ավարտեցին ավագ դպրոցը։

Գոռ Վարդանյանն այդ երեք աշակերտներին պարգևատրեց ՀԱՊՀ տարբերանշանով՝ հուշարձան-ժամացույցներով։

Միջոցառման ընթացքում շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ավագ դպրոցի տնօրենը, աշակերտները երգի, պարի, երախտագիտության խոսքերի միջոցով հրաժեշտ տվեցին դպրոցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել