Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, սակայն որևէ տեղեկություն չունենք կործանման պատճառի մասին», – ասել է Օսթինը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, և բացի նախագահից, ուղղաթիռի մեջ էին գտնվել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: