Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
«Կործանված ուղղաթիռի հայտնաբերման վայրըում ողջ մնացած ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտարարել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։
Բացի նախագահից ուղղաթիռի մեջ էին գտնվել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» էր։
Իրանի ժամանակավոր նախագահ կդառնա փոխնախագահ Մուհամմադ Մուխբարը։
Նա կստանձնի երկրի ղեկավարությունն առաջիկա երկու ամիսների, իսկ 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն՝ համաձայն երկրի Սահմանադրության։