Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի ուղղաթիռի հավանական տեղանքը, հայտնում է ISNA գործակալությունը։
Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ փրկարարները վթարի վայրից 2 կմ հեռավորության վրա են։
Աշխատանքը բարդանում է եղանակային վատ պայմանների պատճառով։
Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրի որոնողական աշխատանքներում ներգրավված որոնողափրկարարական խմբերի թիվը մթության պատճառով հասցվել է 65-ի։
Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռի որոնողական աշխատանքները, սակայն, դեռ շարունակվում են։