Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հայտարարություն է արել, որում հույս է հայտնել, որ նախագահ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո:
«Հուսանք, որ ամենակարող Աստված Իրանի ժողովրդի գիրկը կվերադարձնի մեր հարգարժան և մեծարգո նախագահ Ռաիսիին և նրա ուղեկիցներին»,- ասել է նա:
Նա հավելել է. «Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանում չի լինի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով։
IRNA պետական լրատվական գործակալության համաձայն՝ իրանական կառավարության պատվիրակությունը՝ փոխնախագահի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր։
Երկրի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր, սակայն եղանակային վատ պայմանները դժվարացնում են նրանց աշխատանքը։
Տեսանյութը՝ այստեղ։